Foto

Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածը Նովոկույբիշևի ծննդատանը. ծննդկաններն ու նորածինները տարհանվել են

Նովոկույբիշևսկի ծննդատան անմիջական հարևանությամբ ուկրաինական ԱԹՍ է ընկել: Այս մասին հայտնում է Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

Նա նշել է, որ տուժածներ չկան, ծննդկաններն ու նորածինները տարհանվել են։

Մարզպետի խոսքով` կոտրվել են շենքի ապակիները, վնասվել շտապօգնության մեքենաներ։

Ավելի ուշ տարածաշրջանի առողջապահության նախարար Անդրեյ Օռլովը հայտնել է, որ Սամարայի մարզի ծննդատնից տարհանված կանայք և երեխաները գտնվում են բավարար վիճակում։

Մարզի առողջապահության նախարարը հստակեցրել է, որ ծնարանի և գինեկոլոգիական բաժանմունքների բոլոր հիվանդները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: