Foto

Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի 2014 թվականի առաջնության բրոնզե մեդալներին

Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից:

Մեդալի հանձնման արարողությունը կայացել է Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի շրջանակներում:

Աղասյանի մեդալը ստացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այն առաջիկա օրերին կփոխանցի Աղասյան ընտանիքին: