Այսօր հերթական անգամ ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ, որն արդեն դարձել է իշխանության համար սովորական վարքագիծ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Այդ ամենը ուղեկցվում է առանձին քաղաքացիների նկատմամբ հստակ վայրագություններով, որի հետևանքով բերման են ենթարկում արնաշաղաղ ցուցարարների՝ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, այդ թվում՝ Վաղինակ Ղազարյանին, ում ճանաչում եմ որպես զուսպ և հավասարակշիռ մարդ։
Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը և հորդորում՝ իշխանություններին ծառայելու փոխարեն հիշել օրենսդրորեն ամրագրված իրենց առաքելությունը և չմոռանալ առաջին հերթին հայ մարդ մնալու մասին»,-գրել է նա։









