Foto

Երևանում կնշվի Հաղթանակի օրվա 81-րդ տարեդարձը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Մայիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հաղթանակի օրվա 81-րդ տարեդարձի առթիվ Երևանում կկազմակերպի ավանդական հիշատակի երթ՝ Սուրբ Խաչ եկեղեցուն հարակից տարածքից դեպի Հաղթանակի զբոսայգու Հավերժական կրակ հուշահամալիր։

Մեծածավալ միջոցառումը, որին կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, կանցկացվի փողային նվագախմբի ուղեկցությամբ։

Ժամը 13:00-ին Հաղթանակի զբոսայգում տեղի կունենա հանդիսավոր ծաղկեպսակների և ծաղիկների խոնարհման արարողություն Հավերժական կրակի մոտ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ։

Հրավիրում ենք միասին նշել մեր ժողովուրդների Մեծ հաղթանակը նացիզմի նկատմամբ։