Foto

Ադրբեջան-ՌԴ հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ

Ադրբեջանի հետ ՌԴ-ի հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-ռուսական գործարար խորհրդի նիստում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


«Երեկ Շահին Աբդուլաևիչի հետ զրույցում մենք նշեցինք, որ մոտ մեկուկես տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները թուլացրել են մեր կապերը։ Այսօր չափազանց կարևոր է գործադրել բոլոր ջանքերը կորցրած տեմպերը վերականգնելու և առևտրատնտեսական համագործակցությունը ցանկալի հետագծի դուրս բերելու համար։ Եվ սա, նախևառաջ, գործարար շրջանակների ներկայացուցիչների խնդիրն է»,- հավելել է Ա. Օվերչուկը։

Նա ընդգծել է հարաբերությունների զարգացման կարևորությունը.


«Մենք պահպանել ենք սերտ շփումները և բոլորին կողմնորոշել այն բանին, որ հարաբերությունները անհրաժեշտ է զարգացնել։ Ռուսաստանը և Ադրբեջանը մոտակա հարևաններ են։ Մեր հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա։ Նույնիսկ տխուր իրադարձությունները մնում են անցյալում և բացում նոր հնարավորություններ զարգացման համար, որին արժանի են երկու երկրներն էլ»,- ասել է փոխվարչապետը:

tert.am