Լիբանանի բանակը հայտնել է, որ Իսրայելը կեսգիշերի մոտ մի քանի «ագրեսիվ գործողություններ» է կատարել՝ խախտելով հրադադարի մասին համաձայնագիրը, ուրբաթ օրը հաղորդել է «Ալ-Արաբիան»։
Հեռուստաալիքը մեջբերում է սոցիալական ցանցերում հրապարակված բանակի հայտարարությունից հատվածներ, որոնցում զինվորականները երկրի հարավում գտնվող քաղաքացիներին զգուշացնում են զգոն լինել «Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի մի քանի խախտումների պատճառով»։









