Foto

Ղազար Փարպեցու–Արամի փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի

Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու– Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է նաև, որ Ղազար Փարպեցու փողոց 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի: