Foto

Լիբանանում տեղյակ չեն Իսրայելի հետ հնարավոր շփումների մասին. AFP

Լիբանանի իշխանությունները տեղյակ չեն Իսրայելի հետ հնարավոր շփումների մասին, որոնց մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բեյրութում համապատասխան տեղեկատվություն պաշտոնական ուղիներով չեն ստացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին։


«Մենք տեղյակ չենք իսրայելական կողմի հետ որևէ պլանավորված շփումների մասին, և մեզ այդ մասին պաշտոնական ուղիներով չեն տեղեկացրել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները հինգշաբթի օրը բանակցություններ կանցկացնեն։ Նրա գնահատմամբ՝ երկու երկրների առաջնորդները վերջին անգամ խոսել են 34 տարի առաջ


tert.am