Պետական գնումների ոլորտում փոխգործակցության զարգացման մասին ԵԱՏՄ շրջանակում ելույթ է ունեցել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Մաքսիմ Երմոլովիչը։ Միավորման շրջանակում գործում է Եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստր։
Այն կարևոր գործիք է գնումների քաղաքականության մեջ՝ հանդիսանալով միասնական թվային ռեսուրս ԵԱՏՄ արտադրողների համար։
ԵՏՀ ներկայացուցիչը նաև նշել է ԵԱՏՄ երկրների ապրանքների ծագման երկրի հաստատման մեխանիզմները, Եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրի ձևավորման կարգը, դրա արդիական կարգավիճակը, կառուցվածքը, ինչպես նաև մատակարարների և պատվիրատուների կողմից օգտագործման ընթացակարգը։
«Եվրասիական ռեեստրի գործարկումը՝ ԵԱՏՄ-ում տեղայնացված ապրանքների աճող ցանկով, ստեղծում է հզոր խթան համագործակցության խորացման, արտադրությունների և կարողությունների զարգացման համար Միության ներսում, ինչը անմիջականորեն ամրապնդում է բոլոր անդամ պետությունների արդյունաբերական ինքնիշխանությունը», — ընդգծել է նա։









