Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած մի խումբ դպրոցականների:
Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը:
Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ:









