Foto

Շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ. քաղհասարակության ներկայացուցիչները Ադրբեջանում խոսել են գերիների մասին

Քաղհասարակության ներկայացուցիչներն Ադրբեջանում խոսել են գերիների և պահվող անձանց խնդիրների մասին:

«Հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որ ավելի երաշխավորված լինի պրոցեսի առաջընթացը:

Բարձրացրել ենք նաև անհետ կորածների խնդիրը: Հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողվի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը: