Foto

ԱՄՆ-ն չի տեսնում Իրանի պատրաստակամությունը հրաժարվելու միջուկային զենքի մշակումից․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի տեսնում Իրանի պատրաստակամությունը հրաժարվելու իր միջուկային զենքի ծրագրից։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է Պակիստանում Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մեզ անհրաժեշտ է հստակ երաշխիք, որ նրանք չեն ձգտի միջուկային զենքի կամ չեն փնտրի այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան նրանց արագորեն միջուկային զենք ձեռք բերել», – ասել է Վենսը։

«Հարցը կլինի հետևյալը. տեսնո՞ւմ ենք արդյոք նրանց կողմից միջուկային զենք չմշակելու պարտավորություն, ոչ միայն հիմա կամ երկու տարի հետո, այլև երկարաժամկետ հեռանկարում։ Մենք դա չենք տեսել, և հուսով ենք տեսնել», – ավելացրել է Վենսը։