Reuters-ը հայտնում է, որ Հայիթիի հյուսիսում գտնվող հայտնի զբոսաշրջային վայրում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել։
«Շաբաթ օրը առնվազն 30 մարդ է մահացել հրմշտոցի հետևանքով… հրմշտոցը տեղի է ունեցել Laferrière ամրոցի տարածքում», – գրում է գործակալությունը։
Ըստ գործակալության՝ ողբերգությունը տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ամրոցի մուտքի մոտ ամենամյա տոնակատարությունների ժամանակ։
Հայիթիի վարչապետը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ նշելով նաև, որ տոնակատարություններին մասնակցողների թվում շատ երիտասարդներ կան։









