Foto

TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան․ Հաջիև

Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում երկկողմանի կլոր սեղանի ձևաչափով հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ APA-ի՝ հանդիպման ընթացքում Հիքմեթ Հաջիևը մտքեր է փոխանակել մասնակիցների հետ և պատասխանել հայկական պատվիրակության հարցերին։

Կարևորվել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանի միջոցով Հայաստանին տարանցիկ ապրանքների մատակարարումը։ Ընդգծվել է, որ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան։

Շեշտադրվել է նաև խաղաղության օրակարգի շուրջ երկկողմ բանակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումների և վստահության ամրապնդման միջոցառումների կարևորությունը։