Foto

Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին



Իհարկե, շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին։

«Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները։ Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի, շատ ցավալի դեպքերի»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Կազմակերպվել է տուժած 3 երեխայի  տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր և ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ: