ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրանի դեմ ամերիկյան գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները, որոնք մի կողմից արտահայտվում են նախագահ Տրամպի՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականությամբ, մյուս կողմից՝ կառույցում ինստիտուցիոնալ վերանայումների անհրաժեշտությամբ։
Սա նաև այն ակնհայտ իրողության արտահայտումն է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ է գրված կառույցի կանոնադրությունում, փոխգործակցության հիմքում, առաջին հերթին, անդամ երկրների հարաբերություններն են։
Ի դեպ, նույն խնդիրը՝ որոշ փոփոխություններով, վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Այդ կառույցում, թեև որոշակի կանոնադրական խմբագրումներն էլ չեն խանգարի, սակայն կառույցի արդյունավետությունը կախված է անդամ երկրների հարաբերություններից, որոնց պրակտիկ դրսևորումներն արտահայտվել են նաև ՀՀ-ի համար հանգրվանային փուլերում»։









