Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մտահոգություն են հայտնել Լիբանանում հրադադարի լուրջ խախտումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Իսհակ Դարը X-ի գրառման մեջ։
«Արտգործնախարար Բարոն շնորհավորել է Պակիստանին հրադադարի նախնական համաձայնագրի ապահովման գործում ունեցած դերի համար և աջակցություն է հայտնել Պակիստանի շարունակական ջանքերին՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության համար դիվանագիտական ուղի գտնելու ուղղությամբ», - նշված է գրառման մեջ։
Կողմերը մտահոգություն են հայտնել Լիբանանում հրադադարի լուրջ խախտումների վերաբերյալ և ընդգծել հրադադարը լիարժեք իրականացնելու և հարգելու կարևորությունը։
Պաշտոնյաները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, ընդլայնելու տնտեսական և առևտրային համագործակցությունը և համաձայնել են կապի մեջ մնալ։
Պակիստանը, որը միջնորդ է հանդիսանում ԱՄՆ-Իրան հրադադարի գործում, հայտարարել է, որ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա, ինչը չի ընդունվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։
Ֆրանսիան իր հերթին պնդել է, որ հրադադարը պետք է ներառի նաև Լիբանանը։
Իսրայելը Լիբանանի դեմ պատերազմի ամենաավերիչ ռմբակոծությունների ալիքը սկսել է ապրիլի 8-ին՝ հրադադարի հայտարարումից մի քանի ժամ անց։ Զոհերի թիվը Լիբանանում գերազանցել է 300-ը։
Լիբանանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մարտի 2-ից ապրիլի 9 ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1888-ի, իսկ վիրավորներինը՝ 6092-ի։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանու









