Foto

ՀՀ-ի քաղհասարակության ներկայացուցիչներն Ադրբեջանում են․ գնացել են սահմանազատված հատվածով

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան․ հայտնում են Ադրբեջանի ԶԼՄ-ները։

«2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հաջորդ երկկողմանի կլոր սեղանի քննարկումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում:

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունը և անմիջական փոխազդեցությունը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։

Ըստ APA-ի, այս անգամ հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, հատել է սահմանազատված հատվածը և անցել սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը», - գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն: