Foto

Քուվեյթը հայտնել է իր նավթային և էներգետիկ օբյեկտների վրա ԱԹՍ-ներով հարձակման մասին՝ չնայած հրադադարին

Քուվեյթի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ հակազդել է իր նավթային և էներգետիկ օբյեկտների դեմ անօդաչու թռչող սարքերով հարձակման «լայնածավալ ալիքի»՝ չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի մասին հայտարարությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Քուվեյթի զինվորականները հայտնել են, որ առավոտյան ժամը 8-ից կալանել են 31 ԱԹՍ։

Հարվածները զգալի վնաս են հասցրել նավթային և էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև ջրի աղազերծման կայաններին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երկու շաբաթով Իրանին հարվածները դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին՝ հիմնվելով Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա։