Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) ֆինանսական աջակցության ծրագրի հերթական՝ 17-րդ շրջափուլը։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հիմնադրամը ֆինանսավորում է ներքոնշյալ նպատակները հետապնդող ծրագրերը.
Ներդնել կամ մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղակի ազդեցություն կունենան մշակութային արտահայտչաձևերի, ներառյալ՝ մշակութային ապրանքների, ծառայությունների ու գործունեության ստեղծման, արտադրության, տարածման և հասանելիության վրա:
Զարգացնել և ամրապնդել պետական հատվածի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդկային ու ինստիտուցիոնալ կարողությունները, որոնք անհրաժեշտ են կենսունակ տեղական և տարածաշրջանային մշակութային արդյունաբերության և շուկաների աջակցության համար:
Հիմնադրամին դիմել ցանկացող պետական կառույցները և հասարակական կազմակերպությունները պետք է իրենց հայտը գրանցեն մինչև 2026 թվականի մայիսի 6-ը հետևյալ հղումով։









