«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
Տեղի է ունեցել հայ հաջողակ ու գործարար կանանց ամենամյա «Կոչումը կին. Ոսկե կոդ 2026» մրցանակաբաշխությունը: Այն յուրաքանչյուր տարի պարգևատրում է հայ կին ձեռնարկատերերին, որոնք նվիրման ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Այս տարի «Մարդասիրության խորհրդանիշ» անվանակարգում «Անահիտ» մեդալը շնորհվել է «Մուլտի Ագրո» գիտաարտադարական կենտրոնի գլխավոր տնօրեն, Հայաստանի մեղվաբույծների ազգային ասոցիացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանին: