Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևի հանդիպումը Պակիստանի դաշնային առևտրի նախարար Ջամ Քամալ Խանի հետ։
«Եվրասիական տնտեսական միությունը և նրա անդամ պետությունները մեծ ուշադրություն են դարձնում Հարավային Ասիայի երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը:
Պակիստանը մենք դիտարկում ենք որպես տարածաշրջանում խոստումնալից գործընկերներից մեկը․ մեր երկրների միջև առևտուրը դինամիկ զարգանում է և ունի զգալի ընդլայնման ներուժ», — հայտարարել է ԵԱՏՀ ներկայացուցիչը։
Կողմերը պայմանավորվել են նախաձեռնել համատեղ հետազոտական խմբի ձևավորման գործընթաց՝ ազատ առևտրի համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը ուսումնասիրելու համար։
«Պակիստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության խորացումը նշանակում է ոչ միայն նոր հնարավորություններ առևտրի համար, այլ նաև ռազմավարական գործընկերություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լոգիստիկան, էներգետիկան, թվային առևտուրը, արդյունաբերությունը և մատակարարման շղթաների ինտեգրումը», — նշել է Ջամ Քամալ Խանը։









