Իրանի մշակութային ժառանգության նախարարը պաշտոնական նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ կոչ անելով ՄԱԿ-ի գործակալությանը դատապարտել Իսրայելի կողմից երկրի երկաթուղային համակարգի վրա հարձակման սպառնալիքը։ Այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
1394 կիլոմետրանոց իրանական երկաթուղին, որը հյուսիս-արևելքում Կասպից ծովը հարավ-արևմուտքում կապում է Պարսից ծոցի հետ, 2021 թվականին ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր՝ «իր մասշտաբների և զառիթափ հատվածներն ու այլ դժվարությունները հաղթահարելու համար անհրաժեշտ ինժեներական աշխատանքների համար»։
Նախարարը Իսրայելի կողմից՝ երկաթուղուն հարվածելու սպառնալիքն անվանել է հարձակում մարդկության ժառանգության վրա և կոչ է արել ՄԱԿ-ի գործակալությանը անհապաղ հստակ դիրքորոշում ընդունել՝ Իսրայելի ռազմական գործողությունները կանխելու համար։









