Foto

Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ընթացիկ պատմության մեջ նոր ու ամոթալի էջ է բացվում: Ավելի ճիշտ՝ բացվեց՝ դպրոցական քաղբանտարկյալ: Երբեմն թվում է, թե Փաշինյանի իշխանությունն անցած ութ տարում անցել է բոլոր կարմիր գծերը: Բայց չէ, նրանք ամեն անգամ նորանոր «բնագծեր» են նվաճում, նորանոր ռեկորդներ են սահմանում:

Փաշինյանական իշխանությունը, ցանկանալով հագուրդ տալ իր առաջնորդի քինախնդրությանը, Դավիթ Մինասյանին նույնիսկ դպրոցը թույլ չի տալիս ավարտել: Կալանավորել է տալիս: Երբ հայտնի դարձավ, որ «եկեղեցու միջադեպի» հարցը քննելու է Մնացական Մարտիրոսյանը, արդեն 150 տոկոսով պարզ էր, որ Փաշինյանի հրահանգը կատարվելու է, ու երիտասարդը կալանավորվելու է:

Վախեցած քպական իշխանությունը պայքարում է նույնիսկ երեխաների, դեռահասների, պատանիների դեմ: Ու փաշինյանական իշխանության բռնաճնշումների մեքենան կանգ չի առնելու, եթե հասարակությունը թույլ տա տրորել 18-ամյա երիտասարդի կյանքը։ Վաղը կարող է մեզանից յուրաքանչյուրի զավակը, հարազատը, երեխան հայտնվի այդ վիճակում: Հաջորդիվ ի՞նչ է նախատեսել Փաշինյանը. մանկապարտեզի սաների՞ն են կալանավորելու, օրինակ՝ «Ես իմ Մասիս սարն եմ սիրում» արտասանելու համար…