Foto

Պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելում վիրավորների թիվը հասել է 6286-ի

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իրանական կողմի հարձակումների հետևանքով 104 մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ այս տվյալների մեջ չի մտնում կենտրոնական Իսրայելում իրանական վերջին հարվածների հետևանքով գրանցված վիրավորների թիվը։ Այդ հարվածներից վիրավորվել էր 14 մարդ, այդ թվում և 2 երեխա։

Նախարարության տվյալներով՝ պատերազմի մեկնարկից՝ փետրվարի 28-ից ի վեր վիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի։ Նրանցից 100-ը շարունակում են մնալ հոսպիտալացված։