Foto

Պատրաստ ենք ապօրինությունների զոհ դարձած երիտասարդների իրավունքները պաշտպանել ցանկացած պահի

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ Երեւանի քնչական վարչության մոտ էի Աղվան Վարդանյանի հետ, որտեղ ձերբակալված եղբայրների փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ։
Եղբայրների ձերբակալման եւ մեղադրանքի խայտառակ փաստի մասին արդեն բազմաթիվ
առիթներով արտահայտվել ենք։
Առաջին իսկ պահից «Հայաստան» խմբակցության իմ գործընկեր պատգամավորների հետ
պատրաստակամություն ենք հայտնել ամեն կերպ աջակցել նրանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես վարվել ենք անցնող տարիներին բոլոր
քաղբանտարկյալների դեպքում։
Այս անգամ եւս, մեր գործողությունները եղել են պաշտպանական թիմի, ընտանիքի անդամների կարծիքը հաշվի առնելով։
Հիմա էլ, ցանկացած պահի պատրաստ ենք այս իշխանությունների բռնությունների,
ապօրինությունների զոհ դարձած ու պատանդառված երիտասարդներին եւ հետագայում
հետապնդումների տակ հայտվող ցանկացած մեր հայենակցի 24/7 ռեժիմով աջակցել, սատարել ու պաշտպանել նրանց իրավունքները»,- գրել է նա։