Էթնիկ զտման ենթարկված արցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Ավելի քան երկու տարի է՝ իշխանությունների կողմից ներդրված «արտագաղթի ծրագիրը» արցախցիներին դնում է ծանր դրության մեջ՝ իրենց հայրենիքում բախվելով բազմաթիվ խնդիրների։
Արցախցի մեր հայրենակիցների համար բնակարանային հարցի կարգավորումը մեր առաջնահերթություններից է, և այն պետք է ունենա պարզ լուծումներ՝
1․ ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջի հանում
2․Սերտիֆիկատներով տրամադրվող գումարի զգալիորեն ավելացում։
3․ Միայնակ անձանց կամ փոքրաթիվ ընտանիքների համար բնակապահովման առանձին քաղաքականության մշակում։
Ընդ որում, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս ընթացքում հայրենիքը ստիպված լքած արցախցի ընտանիքները վերադառնան Հայաստան՝ լիարժեք ինտեգրվելու կյանքին»,-գրել է նա:









