Foto

Կոնֆլիկտը շատ ավելի լայն է իր շերտերով և հարակից ազդեցություններով, քան պարզապես պատերազմն Իրանի դեմ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. Իրանը Դուբայում հարված է հասցրել ուկրաինական սպառազինության պահեստին, որտեղ եղել են ուկրաինացի զինվորականներ եւ զինտեխնիկա՝ իրանյան անօդաչուների դեմ պայքարի համար:

Թեհրանը հարված է հասցրել Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Ծոցի արաբական երկրներ, մասնավորապես Սաուդյան Արաբիա եւ այնտեղից Արաբական Էմիրություններ այցի ֆոնին: Թեհրանը ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինան դառնում է օրինական թիրախ, քանի որ միջամտում է մերձավորարեւելյան կոնֆլիկտին:

Իհարկե ուկրաինացիները իրենց հերթին դեռ շատ վաղուց են հայտարարել, որ Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին ուկրաինական պատերազմում:

Գործնականում, անկախ փոխադարձ դիտարկումներից, իրադարձությունների զարգացումը վկայում է, որ կոնֆլիկտը շատ ավելի լայն է իր շերտերով եւ հարակից ազդեցություններով, քան պարզապես պատերազմն Իրանի դեմ: