Մարտի 28-ին՝ ժամը 21:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Առատ ձյան, ցածր տեսանելիության և սաստիկ քամու պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշվում է հաղորդագրության մեջ։









