Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում Air Canada ավիաընկերության Express CRJ-900 ինքնաթիռի և հրշեջ մեքենայի բախման հետևանքով չորս հրշեջ ծանր վիրավորվել են, հայտնում է New York Postպարբերականը:
Ավելի վաղ Flightradar24 ծառայությունը հայտնել էր ինքնաթիռի և տրանսպորտային միջոցի բախման ու Լա Գուարդիա օդանավակայանի փակման մասին:
«Air Canada ավիաընկերության ինքնաթիռը, որը ժամանել էր Լա Գուարդիա օդանավակայան, կիրակի գիշերը բախվել է հրշեջ մեքենային, ինչի հետևանքով չորս հրշեջ ստացել են ծանր վնասվածքներ»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռը եղանակային վատ պայմաններում շարժվում էր դեպի ելք: Թերթի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է մոտ 100 ուղևոր, ներկայումս բժիշկները գնահատում են նրանց վիճակը:









