Foto

Փաստաբան Հարություն Հարությունյանը դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել

Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել։

«Հարգարժան դատավորնե՛ր, հարգելի՛ գործընկերներ,

ինչպես գիտեք, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքում կատարվել են փոփոխություններ (իմ կարծիքով նաև՝ թիրախային փոփոխություններ, քանի որ այն ազդում է բացառապես ինձ վրա), ինչն ինձ կանգնեցրել է երկընտրանքի առջև՝ մնալ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի անդամ, թե զբաղվել փաստաբանությամբ։

Չնայած նրան, որ այդ փոփոխությունները հակասահմանադրական են՝ առնվազն սահմանափակող նորմին հետադարձություն տալու մասով և այդ մասով կհաջորդի համապատասխան իրավական գործընթաց, միևնույնն է, այս պահին պետք է ընտրություն կատարել։

Լինելով ազատ և անկախ մասնագիտության տեր՝ հայցելով անխտիր բոլոր դատավորներից յուրաքանչյուրի ներողամտությունը, տեղեկացնում եմ, որ այսօր հրաժարական եմ ներկայացնելու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի պաշտոնից։

Հրաժարականը սկիզբ է մի նոր պայքարի, որի նպատակը անկախ դատական համակարգի կերտումն է։

Հարգանքով՝ փաստաբան Հարություն Հարությունյան»։