Foto

ԱՄՆ-ը փորձում է դուրս մղել Ռուսաստանին էներգետիկ շուկաներից․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է դուրս մղել Ռուսաստանին էներգետիկ շուկաներից։

Նրա խոսքով՝ Մոսկվայում առայժմ չեն տեսնում Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ հարգելու Ռուսաստանի շահերը։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը «ողջունում է այն, որ Ռուսաստանը մարգինալացվում է եվրոպական էներգետիկ շուկաներում»։ ՌԴ նախարարի խոսքով՝ դա «բաց հավակնություն է՝ էներգետիկ գերիշխանության հասնելու»։