Foto

Հրդեհի ահազանգ Տիչինայի փողոցում․ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը

Մարտի 19-ին, ժամը 07։50-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 08։48-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 80 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։