Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ որոշ լրատվական կայքերում լուրեր են տարածվել, որտեղ նշվել են, որ Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Իսրայելին կտրամադրի լոգիստիկ աջակցություն, ինչպես նաև թույլտվություն է տվել օտարերկրյա պետություններին պատկանող զենք ու զինամթերքը անցկացնել Թուրքիայի տարածքով։ Վարչությունը հայտնել է, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, գրում է Ermenihaber.am-ը։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ ստորագրվել էր հրամանագիր, որով նոր կարգավորումներ են մտցվել Թուրքիայի մաքսային տարածքով ռազմական տրանսպորտային միջոցների, զենք ու զինամթերքի ու դրանց պահեստամասերի անցման և վերարատահանման կանոնների վերաբերյալ։
Թուրքիայի հանրային կապերի վարչությունը նշել է, որ ռազմական մեքենաների և սարքավորումների, զենք ու զինամթերքի և ռազմական պայթուցիկների տարանցումը Թուրքիայի տարածքով թույլատրված չէ ու այս որոշումը որևէ կապ չունի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետ և կոչ է արվել չհավատալ անհիմն պնդումներին։









