Foto

Իսրայելական բանակը հաշվետվություն է ներկայացրել Լիբանանում Հեզբոլլահի օբյեկտներին hասցված hարվածների նոր շարքի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը ավարտել է հարձակումների ևս մեկ շարք Լիբանանում Հեզբոլլահ կազմակերպության օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։


«Հեզբոլլահի կողմից Իսրայելի հյուսիսի գնդակոծություններից անմիջապես հետո ՑԱԽԱԼ-ը Տյուրոսի բնակիչներին հորդորել է տարհանվել։ Այնուհետև ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել զենքի պահեստներին և օպերատիվ օբյեկտներին, որոնք դիտավորյալ տեղակայված էին Տյուրոսի քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասված է հայտարարության մեջ։

«Գիշերը Բեյրութում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել նաև Ալ-Քարդ ալ-Հասան կազմակերպության ակտիվներին, որը հանդիսանում է Հեզբոլլահի ֆինանսական ստորաբաժանումը»,- հավելել են զինվորականները։


Մամուլի ծառայությունը հավելել է, որ Իսրայելի ռազմաօդային և ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել նաև Լիբանանի հարավում գտնվող Իմամ Հուսեյն դիվիզիայի հրամանատարական կենտրոններին, իսկ Իսրայելի նավատորմը հարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող Հեզբոլլահի ահաբեկիչներին։

tert.am