«Հրապարակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հայտարարեց, որ իր ղեկավարած ուժը նույնպես կմասնակցի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին․ «Կմասնակցենք ընտրություններին, աներկբա է»։ Նաեւ հավելել է. «Չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել եւս, որ չեմ տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով»։
Ստացվում է, որ կմասնակցեն ընտրություններին, բայց ոչ՝ անհատապես, այլ միանալով ուրիշ ուժի։
Մեր տեղեկություններով՝ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես կմիանա Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, թեեւ հնարավոր է՝ անձամբ տեղ չզբաղեցնի նախընտրական ցուցակում:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ այլ թափառող ուժերի եւս այս ընտրությունների թիվ մեկ ֆավորիտը հավաքում է իր թեւի տակ, սակայն պարտադիր չէ, որ նրանք՝ բոլորը, ներկայացուցիչներ ունենան ցուցակում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում









