Foto

1 տարեկան երեխայի նկատմամբ խորթ մայրը բռնություն է կիրառել շուրջ 2 ամիս. մանրամասներ

1 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն է կիրառվել հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ. Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- հայտնել են դատախազությունից:

Հիշեցնենք՝ երեխայի սպանության փորձ կատարելու դեպքով ձերբակալվել է խորթ մայրը։