ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ Իրանն ԱՄՆ-ի համար անմիջական վտանգ չէր ներկայացնում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է «Ռոյթերզ»-ը, հղում անելով Ջոզեֆ Քենթի հայտարարությանը, որը նա հրապարակել է X-ի միկրոբլոգում ։
«Ես չեմ կարող իմ խղճի համաձայն՝ աջակցել Իրանի դեմ ընթացող պատերազմին։ Իրանը մեր երկրի համար անմիջական վտանգ չէր ներկայացնում, և ակնհայտ է, որ մենք սկսեցինք այս պատերազմը Իսրայելի և նրա ազդեցիկ լոբբիի ճնշման պատճառով»,- գրել է Ջոզեֆ Քենթը Դոնալդ Թրամփին ուղղված գրառման մեջ։









