Foto

Հիվանդանոց տեղափոխված մեկամյա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Երևանի «Արաբկիր» բժշկական համալիր նախօրեին ընդունված 1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ԲԿ-ից:

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ փոքրիկը նախորդ գիշերն էր բուժկենտրոն տեղափոխվել:

Քննչական կոմիտեն սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել, մեկ հոգի ձերբակալված է: