Foto

Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին

Մարտի 16-ին, ժամը 11։29-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում քաղաքացին բարձրացել է սարը և չեն կարողանում կապ հաստատել նրա հետ․ հավանաբար հայտնվել է ձնահյուսի տակ։  Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին։