Foto

Քննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարում միջազգային փորձի կիրառման հնարավորությունները

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմը մարտի 16-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային փորձագետներին։
Քննարկվել են կիբեռհանցագործությունների կանխարգելման և բացահայտման արդյունավետ մեխանիզմների զարգացմանը վերաբերող հարցեր։
Ընդգծվել է նոր տեխնոլոգիաների պայմաններում իրավապահ մարմինների կարողությունների զարգացման ու միջազգային համագործակցության մեխանիզմների ակտիվացման անհրաժեշտությունը։
Փորձագետները ներկայացրել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կազմակերպման, թվային ապացույցների հավաքագրման և վերլուծության, ինչպես նաև իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետ մեխանիզմների կիրառման ուղղությամբ եվրոպական երկրների փորձը:
Քննարկվել են ոլորտում կիրառվող նորարարական գործիքներն ու ժամանակակից մոտեցումները, որոնք նպաստում են կիբեռհանցագործությունների արագ և արդյունավետ բացահայտմանը։
Ընդգծվել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են ոչ միայն մասնագիտական հմտությունների զարգացմանը, այլև ամրապնդում են համագործակցությունը եվրոպական գործընկեր կառույցների հետ՝ կիբեռհանցագործությունների դեմ համակարգված պայքար իրականացնելու ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։