Foto

Պետությանը պատճառված 2.6 մլրդ դրամն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերության կողմից չի վճարվել 2 մլրդ 637 մլն 734 հզր 909 ՀՀ դրամ հարկային պարտավորություն։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ընկերության կողմից ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ և ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: