Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրը: Այս մասին հայտնել է սռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Սյունիքի ճանապարհին էի, երբ ստացա այս լավ լուրը։
Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո իմ սիրելի Արմենի ու Կարինեի ընտանիքում նորից լույս վառվեց:
Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Էլենն է` 3250 գրամ , 53սմ:
Էլենն ու մեր մյուս բալիկները կյանքի հանդեպ հավատի, սիրո և կյանքի շարունակության խորհրդանիշն են»,- գրել է նա:









