Դերասանուհի Անաիս Սարդարյանը իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի:
«Առավոտյան Գոհար Ղումաշյանի էջում տեսա, որ վաղը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դատն է: Վստահ եմ, դատավորները, երբ գիշերը քնում են, շատ լավ իրենց հոգու խորքում հասկանում են, որ այս մարդը լավից բացի Հայաստանի համար վատ բան չի արել: Չի գտնվի մի մարդ, որ հիմա ինձ կգրի ու կասի, որ Սամվել Կարապետյանը թալանել է: Հակառակը, Սամվել Կարապետյանը՝ իր սեփական միջոցներով, միայն շենացրել է հայրենիքը ու շատ բաներ է արել: Միայն իմ բարեգործությունների ժամանակ իր ընտանիքը բազմիցս մասնակից է եղել»,- նշել է նա:
Անաիս Սարդարյանը նաև հավելել է, որ կանդրադառնա Սամվել Կարապետյանի արած բարեգործություններին ու դրանց ներկայիս սահմանափակմանը, նշում է՝ նրան փակել են՝ չթողնելով, որ մասնակցի արդար քարոզարշավներին:
Վաղվա կայանալիք դատին է անդրադարձել նաև Թովմաս Առաքելը՝ նշելով, որ վերջին ամիսներին շատ արժանավոր հայերի օրակարգում ավելացել է նաև աջակցությունը քաղբանտարկյալներին ու մասնակցությունը դատական գործընթացներին:
«Մեր պահանջն է, որպեսզի բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ, վաղը՝ ժամը 15:30-ին, լինելու է Սամվել Կարապետյանի հերթական դատական նիստը, մենք պահանջում ենք ու աղոթում, որպեսզի Սամվել Կարապետյանը լինի ազատ»,-նշել է նա:









