Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան համալիրի դարպասների մեջ։ Վարորդը ձերբակալվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Հեռուստաալիքի լրագրող Սառա Քուքն X հարթակում գրել է, որ միջադեպի մասին իրեն հայտնել է Կոլումբիայի շրջանի ոստիկանության խոսնակը։ Տուժածներ չկան։Քուքը հավելել է, որ ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչն իրեն հայտնել է, որ վարորդը ձերբակալվել և հարցաքննվում է։
CBS-ի մեկ այլ լրագրող՝ Ջենիֆեր Ջեյքոբսն, ավելի վաղ հայտնել էր, որ Սպիտակ տան հարակից փողոցները ժամանակավորապես փակվել են կասկածելի մեքենայի պատճառով։









