Foto

Հայաստանի ճանապարհը դեպի ԵՄ անցնում է Վրաստանով. Փաշինյան

Եթե ԵՄ-ն Հայաստանին կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է, եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետև կլինենք Եվրոպական Միության ստանդարտներին լիարժեք համապատասխանող երկիր, Եվրոպական խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պիտի անկեղծ ասեմ, որ Եվրոպական Միությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհի այս պահի ամենամեծ խնդիրը ԵՄ-ի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի ԵՄ, և մենք ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի՝ ԵՄ-ին  անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի, և մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ ԵՄ-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա նույնքան կարևոր է Հայաստանի համար, որքան Վրաստանի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։