Երեկ՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Կամո Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 27-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի և 72-ամյա Աշոտ Թ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդներից Կամո Ա․-ն և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։









