Foto

Դուբայի օդանավակայանի մոտակայքում իրանական դրոնների հարվածից չորս մարդ է վիրավորվել

Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում իրանական երկու դրոնի հարվածի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Դուբայի մեդիայի գրասենյակը, որը հայտարարություններ է անում քաղաքի վարչակազմի անունից, հայտնել է, որ Գանայի երկու, Բանգլադեշի մեկ  քաղաքացի ստացել են փոքր, իսկ Հնդկաստանի մեկ քաղաքացի՝ միջին ծանրության վնասվածքներ։

Չնայած այս հարձակմանը, Դուբայի միջազգային օդանավակայանում թռիչքները չեն ընդհատվել և այս պահին շարունակում են ընթանալ։