Foto

Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին

Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախուզական տեղեկատվություն Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմանավերի, ինքնաթիռների և ռադարային համակարգերի տեղակայման վայրերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին։

Ըստ նրանց տվյալների՝ այդ տեղեկատվությունը օգնում է Թեհրանին թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ ուժերը։ Աղբյուրները նշում են, որ նման աջակցությունը վկայում է հակամարտությանը Ռուսաստանի անուղղակի մասնակցության մասին, թեև Մոսկվան պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը և ուղղակիորեն չի մասնակցում մարտական գործողություններին։

tert.am