Foto

37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։15-ի սահմաններում Նիզամի բնակավայրի վարչական տարածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։